Էրդողանը դեմ է արտահայտվել Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վշտացած է Իրաքյան Քուրդիստանի կողմից անկախության հանրաքվե անցկացնելու որոշման կապակցությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
«Դա սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը և սխալ քայլ է»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նա նշել է, թե «նման կրիտիկական ժամանակահատվածում նման քայլի ձեռնարկումը ոչ ոքի օգուտ չի բերի»:
Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որը Հյուսիսային իրաքի քրդական ինքնավարության կողմից կայացված որոշումը սարսափելի սխալ էր որակել՝ կոչ անելով պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունը:
Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հունիսի 7-ին հայտարարել են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



