Հայաստանի հյուսիսային հատվածներում առաջիկա օրերին կրկին սպասվում է կարկուտ
ЛАЙФՀայաստանին հունիսի 14-ին մեկ այլ ցիկլոն է մոտենում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Հանրապետության առանձին հատվածներում՝ հյուսիսային մարզերում, երեկոյան ժամերին կրկին սպասվում է կարկուտ։ Հունիսի 14-ի երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ինչպես նաև կարկուտ»,- նշեց Սուրենյանը։
Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ն էապես չի փոխվի և Երևանում ցերեկային ժամերին կտատանվի +31 +33 աստիճանի սահմաններում։
Երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха



