Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Թրամփն ընկալելի չէ նաև հանրապետականների՞ համար

МЕЖДУНАРОДНОЕ
ԱՄՆ դեմոկրատականները մտադիր են օրինական ճանապարհով նախագահ Թրամփին զերծ պահել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու հավանական մտադրությունից և նոր պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ` ԱՄՆ–ի նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքով:
 
Պարզվում է, սակայն, հանրապետականների մեջ էլ կան մարդիկ, որ կողմ են դեմոկրատների դիրքորոշմանը: Սենատոր Լինդսի Գրեմն, օրինակ, CBS TV–ին տված հարցազրույցում հայտարարեց, թե ՌԴ–ի հանդեպ նոր պատժամիջոցներն արդարացված են, և եթե նախագահ Թրամփը վետո դնի օրինագծի վրա՝ կդավաճանի ամերիկյան ժողովրդավարությանը: Նա իհարկե, նաև հերքեց դեմոկրատների՝ Թրամփ–Կրեմլ կապերի առնչությամբ մեղադրանքները, բայց միաժամանակ կենտրոնացավ ամերիկյան ընտրությունների վրա ռուսական ներազդման մտադրության, դա ապացուցող բազում փաստերի և այն մասին, որ ռուսները ջանում են ողջ աշխարհում խարխլել դեմոկրատիան: Հարցին, թե ինչո՞ւ է Թրամփն այդ դեպքում ծանր տանում ընթացող հետաքննությունը, փաստարկվեց, թե ոմանք թացը չորի հետ են խառնում և, շահարկելով ռուսական միջամտության հանգամանքը, նախագահին ակնարկում են, որ նա ընտրություններում հաղթել է անազնիվ ճանապարհով, ինչը որևէ աղերս չունի ճշմարտության հետ:
 
 
Այնպես որ ԱՄՆ–ը կպատժի Ռուսաստանին՝ հայտարարել է սենատորը, այսպիսով մեղադրելով և՛ այն հանրապետականներին, որոնք, չհավատալով ռուսական ներազդմանը, առաջարկում են դադարեցնել հետաքննությունը, և՛ դեմոկրատներին, որոնք լինչականության ուղին են բռնել՝ խոսելով իմպիչմենթի մասին: «Հետաքննությունն իսպառ դադարեցնելու և Մոսկվայի հետ հարաբերությունները պոզիտիվորեն վերաբեռնելու մասին խոսող հանրապետականները նույնքան ճշմարիտ են, որքան լինչականների ամբոխը, որին նախագահ Թրամփն էլ իր հերթին կերակրում իր թվիթներով: Պարոն նախագահ, դու՛ք եք ձեր ամենադաժան թշնամին, դադարեցրե՛ք դա»,– ուղիղ եթերից հայտարարել է հանրապետական սենատորը՝ բացատրելով, որ շարքերում քիչ չեն այդկերպ մտածող մարդիկ:
 
Ստացվում է՝ Թրամփն այժմ նաև հանրապետականներին ընկալելի լինելու խնդիր ունի, որոնք սկսել են հաճախ տարվել տարվել երբեմն ծիծաղ առաջացնող մեղադրանքներով ու ՀԴԲ էքս–ղեկավար Ջեմյս Կոմիի նմանությամբ՝ միանգամից երկու աթոռի վրա նստելու պահվածքով: Դա քիչ է, այժմ էլ Մերիլենդ նահանգի և Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազներ Կառլ Ռասինն ու Բրայան Ֆրոշն են նոր գլխացավանք հնարել՝ Թրամփին կասկածելով Սահմանադրության հակակոռուպցիոն հոդվածների խախտման մեջ և «օտարերկրյա կառավարություններից միլիոններ ստանալում»:
 
Վերջիններս երկու դատական հայց են ներկայացրել Թրամփի դեմ՝ առաջինում կենտրոնանալով փաստի վրա, որ նախագահ դառնալուց հետո նախագահը որոշել է պահպանել իր սեփականության իրավունքը՝ անձնական բիզնեսում հաշվետու պահելով կառավարիչներին, իսկ երկրորդ դեպքում՝ վաշինգտոնյան Trump International Hotel–ի վրա, որտեղ ի սկզբանե այլ տեղում նախատեսված՝ Քուվեյթի դեսպանատան կազմակերպած մեծ միջոցառումն էր տեղի ունեցել: Փաստորեն, չնայած նախընտրական շրջանի սուր քննադատությանը, դատախազներն այժմ էլ կասկածի են ենթարկել Թրամփի մերձավորարևելյան, մասնավորապես՝ սաուդիների հետ շփումները, որոնք նույնպես մեծ թվով համարներ էին պատվիրել հենց Թրամփի հյուրանոցում, ինչը կարող է նոր և շատ մեծ քաղաքական խնդիր դառնալ՝ հաշվի առնելով Թրամփի վերջին այցն ու դրան հետևած մերձավորարևելյան իրադարձությունները:
 
Գոհար Սիմոնյան
 
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана