Ո՞վ է համակարգիչներից ջնջել «Քեթրին Գրուպի» ինֆորմացիան. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ–ի օրերս տարածած «տագնապալի լուրը», թե ՊԵԿ–ը 50 զինված աշխատակիցներով մուտք է գործել իրենց տարածք, պարզվում է՝ սուտ է: ՊԵԿ–ը երեկ պաշտոնապես հերքեց այն` հայտարարելով, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացրել:
«Փաստի» աղբյուրները, սակայն, լույս են սփռում այս պատմության վրա: Իրականում եղել հետևյալը.
Բանանի ներկրման հետ կապված մի գործի շրջանակներում, որով ՊԵԿ–ը ժամանակին «Քեթրին գրուպին» տուգանել էր մոտ 40 մլն դրամով՝ շահույթը թաքցնելու համար, ՊԵԿ–ի վեց աշխատակիցներ քննչական գործողությունները շարունակելու համար մտել են ՍՊԸ տարածք և պահանջել համակարգիչների ինֆորմացիան:
Նրանք անզեն են եղել, բայց՝ համազգեստներով: Ինչ–որ «հզոր հեռախոսազանգի» շնորհիվ ՊԵԿ–ի աշխատակիցները ստիպված են եղել դուրս գալ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ–ի տարածքից: Իսկ երբ վերադարձել են, պարզվել է, որ իրենց բացակայության ժամանակ համակարգիչներից ջնջել են «Քեթրին գրուպի» ողջ ինֆորմացիան:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



