Ճամբարակում տրակտոր է շրջվել. Երեք մարդ վիրավորվել է
ОБЩЕСТВОՀունիսի 12-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սարալանջ փողոցի վերջնամասում գտնվող դաշտավայրում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ МТЗ-82 «Беларус» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Մ.-ը և ուղևոր՝ 1955 թ. ծնված Ս. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել տրակտորից, իսկ ժամը 17:07-ին փրկարարները դուրս են բերել ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Ղ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածները հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



