Իմ կյանքում չկա մի բան, որի համար զղջամ. Գոռ Վարդանյան դարձավ 45 տարեկան
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Այսօր դերասան, ռեժիսոր Գոռ Վարդանյանը նշում է ծննդյան 45-ամյակը: Life.panorama.am-ը անկեղծ զրույց է ունեցել հոբելյարի հետ:
-Գոռ, տարեդարձը նշելու հետ կապված նախընտրություններ ունե՞ք:
-Այո, ես ավելի մտերմիկ պայմաններում եմ փորձում նշել ծննդյանս օրը: Այս օրը կողքիս պետք է լինեն ծնողներս ու ընտանիքս, քանի որ նրանցով եմ լիարժեք: Այսօր էլ բացառություն չի լինի, մենք փոքրիկ խնջույք կկազմակերպենք, որին ներկա կլինեն հարազատներս: Սիրում եմ տարեդարձս այնպես անցկացնել, որ հնարավորինս լավ հիշողություններ մնան:
-Վերարժևորելով անցած տարիները և առանձնացնելով ձեռքբերումներն ու բացթողումները՝ այս պահին որո՞նք կառանձնացնեք:
-Իմ կյանքում չկա մի բան, որի համար զղջամ: Կյանքն այնպիսինն է, որ ապրելով՝ անդադար բարձրունքների ես ուզում հասնել, որոնք էլ դառնում են ձեռքբերումներ: Կարծում եմ՝ ինչքան ապրում ես, այնքան պետք է ձգտումներդ շատանան: Իսկ հիասթափություններ բոլորս ենք ունենում, որոնք անգամ հետաքրքրացնում են կյանքը: Ի վերջո, միապաղաղ կյանքը ձանձրալի է, պետք է լինեն խնդիրներ, որոնք հաղթահարելու դեպքում քեզ ավելի լավ ես զգում: Սա է կյանքը, որն էլ ձևավորում է մարդու անհատականությունը:
Շարունակությունը՝ այստեղ.



