ՀՀ փոխոստիկանապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը հունիսի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Կ.Միգարա Օ.Դե Սիլվային, Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանին և բանկի խմբի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ու Ճանապարհային ոստիկանության ղեկավար ծառայողներ:
Վարդան Եղիազարյանը ներկայացրեց Հայաստանում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի շրջանակներում ոստիկանության կողմից իրականացվելիք ծրագրային 2 միջոցառումների համար մշակված տեխնիկական առաջադրանքների նախագծերը, Լոռու և Շիրակի մարզային վարչությունների օպերատիվ կառավարման կենտրոնների կառուցման և վերանորոգման համար կատարված շինարարական ծախսերի հաշվարկներն և ԱՊՊԱ պատահարի վերաբերյալ ելակետային տվյալների հավաքագրման ծրագիր ներդրման հետ կապված այլ խնդիրներ: Քննարկումների արդյունքում որոշվեց մշակված տեխնիկական առաջադրանքների նախագծերը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և հանդիպում կազմակերպել նաև ԱՊՊԱ բյուրոյի ներկայացուցիորից հետ:
Քննարկման ամփոփման արդյունքում Համաշխարհային բանկի ներկայացուցիչները համոզմունք հայտնեցին, որ կուսումնասիրեն ներկայացված առաջարկները և կփորձեն միջոցներ ձեռնարկել դրանց համատեղ կենսագործման համար»:



