Պատրաստում ենք խմորը։ Փափկած կարագը թթվասերի հետ խառնում ենք։
Ավելացնում ենք աղը, փխրեցուցիչը, ալյուրի մեծ մասը, և գդալով լավ հունցում ենք։
Սեղանի վրա ենք լցնում մնացած ալյուրը, մի քիչ հունցում ենք, որպեսզի ալյուրն ամբողջությամբ խառնվի խմորին։ Խմորը փաթեթի մեջ ենք դնում և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։
Ձվերը խաշում ենք (եռալուց հետո մոտ 10 րոպե)։ Վրան սառը ջուր ենք լցնում և սառեցնում։
Այնուհետև ձվերը կեղևազրկում ենք և մանր կտրատում։
Կանաչ սոխը մանր կտրատում ենք։
Թավայի մեջ 50 գր կարագ եք լցնում և հալեցնում։
Լցնում ենք կանաչ սոխը. խառնում ենք։
Աղ և պղպեղ ենք անում, ավելացնում ենք կտրատած ձվերը և խառնում ենք։
Միջուկը պետք է սովորականից մի փոքր աղի լինի։ Փորձում ենք և անհրաժեշտության դեպքում աղ ավելացնում։
Խմորը 2 մասի ենք բաժանում։ Խմորի մի կեսը 25 սմ տրամագծով շրջանաձև գրտնակում ենք (մոտավոր 1 սմ հաստությամբ խմոր է լինելու)։
Խմորը փաթաթում ենք գրտնակի վրա և տեղափոխում յուղաթղթով պատված տապակի մեջ։
Վրան ենք լցնում միջուկը` եզրից մի քանի սանտիմետր դեպի ներս, հավասարեցնում ենք։ Միջուկի վրան ենք շարում բարակ շերտերով կտրատած 50 գր կարագը։
Խմորի մյուս կեսը գրտնակում ենք, բայց տրամագիծը նախորդից 1-2 սմ -ով ավելի պետք է լինի։ Այնուհետև գրտնակած խմորով միջուկը ծածկում ենք ։
Խմորի եզրերը դեպի վերև ենք ծալում,մակերեսին պատառաքաղով ծակծկում ենք։
Դեղնուցի վրա 1 թ/գդ ջուր ենք լցնում, խառնում և քսում կարկանդակի մակերեսին։ Տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք 30-40 րոպե։
Պատրաստի կարկանդակը պետք է հաճելի ոսկեգույն երանգ ունենա։