Խոշոր հրդեհ Նոր Գեղի գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 01։47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երեւանյան փողոցում գտնվող ֆաբրիկայի տանիքում։
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանյան փողոցի թիվ 221/5 հասցեում գտնվող «ԱԳՐՈԹԵՔԻՆ-ՎԵՍՏ» ՍՊԸ-ին պատկանող շինությունում (մոտ 1700 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին: Այրվել է տանիքի ծածկի ջրամեկուսիչ շերտը (մոտ 1700 քմ), պահեստավորված անասնակեր (մոտ 4000 հակ), կուտակած փայտ (մոտ 1 խ.) եւ 1 խոտաղաց սարքավորում:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



