Թրամփը հետաձգել է իր այցը Բրիտանիա` բողոքի ցույցերից խուսափելու համար
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Մեծ Բրիտանիա կատարելիք այցը` բրիտանացիների հնարավոր բողոքի ցույցերի պատճառով:
Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը` վկայակոչելով Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խորհրդականին, որը ներկա է գտնվել երկու առաջնորդների հեռախոսազրույցի ժամանակ:
Վերջինիս խոսքով` ամերիկացի ղեկավարը նշել է, որ ուղևորությունը կհետաձգի այնքան ժամանակ, քանի դեռ չի ստանա բրիտանական հասարակության աջակցությունը:
Խորհրդականը հավելել է, որ Թրամփի հայտարարությունը զարմացրել է Մեյին:
Հիշեցնենք, որ ձմռանը բրիտանացիները խնդրագիր էին կազմել` պահանջելով արգելել Թրամփի այցը Միացյալ Թագավորություն: Այդպիսով, բրիտանացիներն իրենց դժգոհությունն են հայտնել ներգաղթյալների նկատմամբ Թրամփի վարած դաժան քաղաքականության դեմ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



