Հնդկաստանում առնվազն 19 մարդ է զոհվել 2 խոշոր ավտովթարների հետևանքով
МЕЖДУНАРОДНОЕԿիրակի Հնդկաստանում առնվազն 19 մարդ է զոհվել 2 խոշոր ավտովթարների հետևանքով: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը: Առաջին վթարը տեղի է ունեցել Ութար-Պրադեշ նահանգում: Ուխտավորներին Բարելի շրջանից Ռաջաստան նահանգ տանող մարդատար ավտոմեքենան տեղի ժամանակով մոտ 04.30-ին (մեր ժամանակով՝ 03.00) Մաթհուրա քաղաքի մոտ ջրանցքն է ընկել: Ավտոմեքենայում գտնվող մեկ ընտանիքի 9 անդամները, այդ թվում՝ 2 երեխա, նաև վարորդը մահացել են: Երկրորդ դեպքը տեղի է ունեցել նույնպես կիրակի վաղ առավոտյան՝ Մահարաշթրա նահանգում: Մումբայից Լատուր քաղաք ուղևորվող ավտոբուսը շրջվել է Բիդ շրջանի Դհանորա բնակավայրի մոտ: 9 մարդ զոհվել է, 12 հոգի՝ տուժել: Նախնական վարկածով՝ վարորդը գերազանցել է արագությունը վազանցի ժամանակ և կորցրել է մեքենայի կառավարումը:
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении



