ԱՄՆ հատուկ նշանակության ուժերն օգնության են հասել Ֆիլիպինների բանակին Մարավիի համար տարվող մարտերում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ հատուկ նշանակության ուժերը օգնության են հասել ֆիլիպինցի զինվորականներին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ կապված զինյալների կողմից գրավված Մարավի քաղաքի վերահսկողության համար տարվող մարտերում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ֆիլիպինների իշխանություններին:
Երկրի զինված ուժերն ընդգծել են, որ ամերիկյան բանակը տրամադրում է միայն տեխնիկական օգնություն և անմիջականորեն չի մասնակցում մարտերում:
ԱՄՆ դեսպանատունը հաստատել է, որ իր աջակցությունն է տրամադրել Ֆիլիպինների իշխանությունների խնդրանքով, բայց այլ մանրամասներ չի հայտնել:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նախկինում սպառնում էր երկրից դուրս հանել ամերիկացի զինվորականներին ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների պատճառով:
Ֆիլիպինների զորքերը պաշարում են Մարավին արդեն ավելի քան երկու շաբաթ:
Մայիսի 23-ին անվտանգության ուժերը փորձել են ձերբակալել ամենահետախուզվող ահաբեկիչների ամերիկյան ցանկում ընդգրկված ֆիլիպինցի գրոհային Իսնիլոն Հապիլոնին: Տասնյակ գրոհայիններ դիմադրություն են ցույց տվել, իսկ այնուհետև գրավել են 200 հազար բնակչություն ունեցող բնակչությամբ քաղաքի թաղամասերը և պատանդներ վերցրել:
Ընդհանուր առմամբ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 58 ֆիլիպինցի զինվորական, առնվազն 138 գրոհային և 20 խաղաղ բնակիչ:



