ԱՄՆ-ն Վրաստանին միջուկային եւ այլ սպառնալիքներ հայտնաբերող հատուկ սարքավորում է նվիրել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն Վրաստանի ՆԳՆ-ին քիմիական, կենսաբանական, ռադիոկատիվ եւ միջուկային սպառնալիքներ հայտնաբերող հատուկ սարքավորում է նվիրել։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով գերատեսչության կայքը։ Սարքավորումը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Մինդիա Լորթքիփանիձեի եւ ԱՄՆ էներգետիկայի վարչության միջուկային մաքսանենգության հայտնաբերման ու կանխման ստորաբաժանման տարածաշրջանային խորհրդական Սանդրո Վոլսկիի հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքում տարբեր սարքավորումներ են ցուցադրվել՝ նման միջադեպերի հետեւանքով սպառնալիքների հայտնաբերման ու չեզոքացման համար։
Կողմերը քննարկել են նաեւ քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ եւ միջուկային սպառնալիքների ոլորտում համագործակցությունը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



