էլեգանտ երևալու գաղտնիքներից մեկը հենց կոշիկներն են. Խորհուրդներ հայտնի դիզայներներից
ЛАЙФՀմայիչ ու գեղեցիկ երևալու համար կանայք դիմում են ամենատարբեր հնարքների: Նրանց այս հարցում օգնում են նաև հայտնի դիզայներները՝ ոչ միայն իրենց ստեղծագործություններով, այլև խորհուրդներով ու կարծիքներով: Ահա դրանցից մի քանիսը այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իսկական կինը:
Իսկական կինը պետք է կամակոր և վտանգավոր լինի. Քրիստիան Դիոր
Տարիքը կնոջ համար ամենակարևորը չէ. կարելի է հիասքանչ լինել 20 տարեկանում, հմայիչ՝ 40-ում և մնալ անկրկնելի՝ մինչև կյանքի վերջը. Կոկո Շանել
Ձեռքերը կնոջ այցեքարտն են, վիզը՝ անձնագիրը, կուրծքը՝ արտասահմանյան անձնագիրը . Կոկո Շանել
Կոշիկներ ընտրելու հարցում բծախնդրությունը երբեք ավելորդ չէ. շատ կանայք կարծում են, որ դրանք այնքան էլ կարևոր չեն, այնինչ էլեգանտ երևալու գաղտնիքներից մեկը հենց կոշիկներն են. Քրիստիան Դիոր
Կնոջ ամենանորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է . Կոկո Շանել
Ուտելիքի ամեն մի կտորը բերանում երկու րոպե է մնում, փորի մեջ՝ 2 ժամ, կոնքերին՝ 2 ամիս . Քրիստիան Դիոր
Օծանելիքը ամենավառն է արտահայտում կնոջ անհատականությունը: Այն նրա կերպարի վերջին շտրիխն է. Կոկո Շանել



