Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին. Երևանում բացվել է Ռուսաստանի օրվան նվիրված ցուցահանդես

ОБЩЕСТВО

Երևանում բացվել է «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Ռուսաստանի օրվան: Ցուցահանդեսը ներառում է ավելի քան 200 լուսանկարչական աշխատանք, որոնք պատմում են 10 երկրներում հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ Հրաչյա Պողոսյանի մասին խոսելը շատ հեշտ, որովհետև ցուցահանդեսն արդեն խոսում է նրա մասին և բառերն ավելորդ են ներկայացնելու  այդ մեծ մարդու գործունեությունը: «Նախարարության ստեղծման առաջին օրվանից մենք համագործակցում ենք բարերար Հրաչյա Պողոսյանի հետ: Ես հպարտ եմ, որ ունենք նման հայրենակից` համեստ, խելացի, կազմակերպված: Նա անում է գործեր, որոնք խոսում են նրա իրական կերպարի մասին: Ես ուրախ եմ, որ մենք Սանկտ Պետերբուրգում ապրող նման հայ ունենք: Շատ եմ կարևորում, որ նրա գործունեությունը նպաստում է հայ-ռուսական կապերի խորացմանն ու զարգացմանը: Հրաչյան ոչ միայն գործնական, այլ նաև մտավորական և մշակութային մարդ է: Նա հովանավորում է շատ գրքերի տպագրություններ»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ունեցած ելույթում նշեց, որ Հրաչյա Պողոսյանը տարիներ շարունակ եղել և շարունակում է լինել հայ ժողովրդի կողքին: «Նա հայ ժողովրդի և Հայ Առաքելական Եկեղեցու արժանի զավակն է, ով իր բարի գործերով մշտապես մեր ժողովրդի կողքին է: Ես պատիվ ունեմ Ազգային ժողովի անունից Հրաչյա Պողոսյանին հանձնել խորհրդարանական բարձրագույն պարգևը` Ազգային ժողովի հուշամեդալը»,- նշեց Շարմազանովը` բարերարին անձամբ հանձնելով հուշամեդալը:

Միջոցառման ընթացքում Հրաչյա Պողոսյանը բնակարան նվիրեց Գյումրիում 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո անօթևան մնացած կարիքավոր մի ընտանիքի: Բարերարն անձամբ ընտանիքի անդամներին հանձնեց բնակարանի բանալիները:

Հրաչյա Պողոսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է իր ցուցահանդեսը հայրենիքում ներկայացնելը: «Ես այս ցուցահանդեսը նվիրել եմ Ռուսաստանի օրվան: Ցանկանում եմ նշել, որ ցանկացած հուշարձան, որը իմ կողմից ստեղծվել է, արվել է Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ մեծ սիրով: Եթե ավելի խորը ուսումնասիրեք դրանք, կտեսնեք, որ ինչ-որ տեղ դրանք կապ ունեն նաև իմ ընտանիքի հետ: Ես միշտ հիշում եմ իմ մորը, երբ նա Հայրենական պատերազմից հետո փնտրում էր իր հորը: Նրանք նամակ էին ստացել, որ մորս հայրն անհետ կորել է, իսկ նա հավատում էր, որ իր հայրը ողջ է: Ամեն անգամ, երբ ես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձաններ եմ ստեղծել, ես մորս ասում էի. «Մայրիկ, համարիր, որ քո հոր մի մասնիկն այստեղ է»: Նույնը վերաբերվում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին: Իմ պապիկը Ցեղասպանության տարիներին կարողացել է փախչել Արևմտյան Հայաստանից և փրկվել կոտորածից: Պահպանվել է նրա օրագիրը, որտեղ նա մանրամասն նկարագրել է իր պատմությունը»,- ընդգծեց Պողոսյանը:

 Միջոցառման շրջանակում կայացավ նաև Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի «Մեծ ժողովրդի զավակները» գրքի շնորհանդեսը, որը ներկայացրեց մարշալի թոռը՝ Իվան Բաղրամյանը: Այնուհետև ցուցադրվեց «Գնացք դեպի հավերժություն» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է 1941թ. հոկտեմբերի 14-ին Լենինգրադի մարզի Տիխվին կայարանում տեղի ունեցած ողբերգությանը, երբ ֆաշիստական ռմբակոծության զոհ դարձավ Լենինգրադից տարհանվող ավելի քան 2000 երեխա: 2016թ. Հրաչյա Պողոսյանի ջանքերով երեխաների զոհվելու վայրում կանգնեցվել է հուշարձան և վերականգնվել տապանաքարը: 

 

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт