Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Կրկին դեկլարատիվ պայքար կամ ինչ արդյունք ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագոչ խորհուրդը

ОБЩЕСТВО

Հայաստանում ստեղծվող հակակոռուպցիոն նոր մարմնի ֆոնին արժե հիշել, թե ինչ հաջողություն ունեցավ 2015–16 թթ. կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը նախագահում էր ՀՀ վարչապետը: Այս խորհրդի մեկ տարվա գործունեության համար, ըստ հաշվետվության ծախսվել է ԱՄՆ USAID ծրագրի 750 հազար դոլար:

Խորհրդի հաշվետվության մեջ կան դրա դեկլարատիվ բնույթը փաստող ուշագրավ դրվագներ: Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատակազմի և «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության միջև կնքվել է 46 հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման և մշտադիտարկման իրականացման մասին համաձայնագիր: Թե ինչ կապ կարող էր ունենալ սեյսմիկ անվտանգությունը կոռուպցիայի դեմ պայքարի հետ, դժվար է պատկերացնել: Ըստ այդմ՝ 3 տարի է 46 հանրակրթական դպրոցներում «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը անցկացրել է բարեխղճության (բարեվարքության) վերաբերյալ դասընթացներ աշակերտների, ուսուցիչների, աշակերտների ծնողների, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Դեռ անցյալ տարի Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ուսումնասիրել էր ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մեկամյա գործունեության մասին 19 էջից բաղկացած հաշվետվությունը և պարզել, որ «էական քայլեր» չեն կատարվել, փոխարենը 750 հազար դոլար գումար է ծախսվել: «Որևէ էական բան չկա, հաշվետվության մեջ գրել են, որ էլեկտրոնային համակարգ է ներդրվել, բարեխղճության, բարեվարքության դասընթացներ են կազմակերպվել ուսուցիչների ու աշակերտների համար և ծախսվել է 750 հազար դոլար»,– ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Խորհուրդը հաշվետվության մեջ չէր պատասխանել հարցին, թե պետական միջոցները փոշիացնելու մեղադրանքով քանի՞ պաշտոնյա է ենթարկվել քրեական պատասխանատվության և քանի՞սն են պաշտոնանկ արվել:

Այն ժամանակ խորհրդի անդամ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատգամավորին հորդորել էր վատատես չլինել և սպասել արդյունքներին, քանի որ ծրագրերը նոր են կյանքի կոչվում: Իսկ որպես խորհրդի աշխատանքի «փայլուն օրինակ» նշել էր, որ օրենսդրական փոփոխության արդյունքում վարչական պատասխանատվության կենթարկվեն այն բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր սխալ կամ կեղծ տվյալներ կհայտարարագրեն իրենց գույքի ու եկամուտների հայտարարագրերում:

Ինչպես տեսանք այդպես էլ որևէ պաշտոնյա պատասխանատվության չենթարկվեց կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար, չնայած նրանց իրական ունեցվածքի ու հայտարարագրած գույքի միջև տարբերությունն ակնհայտ է:

Իսկ երբ ԱԺ վերջին արտահերթ նիստում «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման մասին նախաձեռնության հեղինակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, թե կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ խորհուրդը, որ ստացել էր մոտ 800000 դոլար, ի՞նչ արդյունավետություն ցուցաբերեց և ինչպե՞ս ծախսվեցին այդ գումարները, Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց. «Արդյունավետության հետ կապված պետք է հաշվի առնենք այն, թե ինչ գործիքակազմ է ունեցել տվյալ մարմինը: Կոռուպցիայի դեմ խորհուրդն այն ժամանակ էլ խորհրդակցական մարմին էր՝ քննարկելու այս կամ այն հարցադրումը: Երբ հարցը բարձրացնում եք համապատասխան գումարի համար, պետք է նախ ճշգրտել, թե այդ գումարն ինչի՞ համար է տրվել: Գումարի ճնշող հատվածը դեռ ծախսված չէր, վերջին իմ տեղեկություններով, դա նախատեսված է եղել միջազգային կազմակերպությունների կողմից հենց միջազգային փորձագետներին վարձելու համար, որոնք պետք է ինչ–որ աջակցություն ցուցաբերեին»:

 

Մարինե Խառատյան

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»