Նվագախմբի բեմ դուրս չգալը կապում են վերջերս իրականացված կրճատումների հետ
КУЛЬТУРА
Հունիսի 8–ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի անվան 13–րդ միջազգային մրցույթի շրջանակներում պիտի կայանար Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը: Սակայն ներկայացումը տապալվեր էր նվագախմբի բեմ դուրս չգալու հետևանքով: Արդեն երեկ լուրեր էին շրջանառվում, թե այս ամենը կապ ունի վերջերս թատրոնի մի քանի աշխատակիցների ազատման հետ: Մասնավորապես թատրոնի 583 աշխատակցից կրճատվել էին 10 հոգի, որոնք բոլորն էլ վարչական աշխատակազմից էին: Իսկ որպես ազատման պատճառ է նշվում, այն որ ուռճացված աշխատակազմ էր և պետք էր աշխատանքի արդյունավետության նկատառումներից ելնելով կրճատումներ կատարել: Համենայն դեպս այսպես է բացատրում թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը երեկ լրագրողների հետ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:
«Օպերային թատրոնի այժմ կատարվող կառուցվածքային փոփոխությունները միայն մի նպատակ ունեն՝ առողջացնել թատրոնը, թատրոնը դարձնել աշխարհին ընկալելի, աշխարհի մշակութային կյանքի ակտիվ մասնակիցը: Բոլոր փոփոխությունները՝ թե՛ կադրային, թե՛ կառուցվածքային, ցավոտ են նաև որոշ մարդկանց համար, ովքեր իրենց խնդիրները փաթաթում են ամբողջ կոլեկտիվի վզին»,– ասաց նա:
Երեկ տեղի ունեցածն, ըստ նրա, շատ տհաճ միջադեպ է, որի առթիվ երեկ հրավիրվել էր ընդհանուր ժողով` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ: Նախարարը այդ ժողովի ընթացքոմ շատ խիստ որակումներ էր տվել հանդիսատեսի հետ նման կերպ վարվելու առնչութամբ, ինչը, ըստ Ամիրյանի, անթույլատրելի է ոչ միայն մեր տեղացի հանդիսատեսի, այլև դահլիճում ներկա գտնված զբոսաշրջիկների նկատմամբ: Արմեն Ամիրյանն այդ ժողովի ընթացքում, որին ներկա էին և՛ նվագախումբը, և՛ վարչական հատվածից մարդիկ, խնդրեց ոտքի կանգնեն նրանք, ովքեր կազմակերպել էին այդ ամենը, խոստովանեն, թե ինչու են կազմակերպել և որն է նրանց պահանջը, սակայն նստածներից և ոչ ոք ոչինչ չասաց:
«Սա անթույլատրելի է ցանկացած արտիստի համար: Արտիստը ինչ խնդիներ էլ որ ունենա՝ չպետք է հանդիսատեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորի: Մեր ժողովի ընթացքում էլ հնչեց այդ միտքը, և անպայման մեղավորները կպատժվեն: Հիմա բոլորը բացատրագրեր են գրում, թե ինչու երեկ չեն ներկայացել աշխատանքի, ով դիտավորյալ, ով էլ՝ պատահաբար իր տեղում չի եղել և չի կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ խափանելով ներկայացումը»,– նշեց Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ նվագախմբի երաժիշտները, ովքեր պետք է մասնակցեին երեկվա միջոցառմանը, 80–90 հոգի են եղել և բոլորն է չեն նվագել: Ավելի կոնկրետ՝ այն պահին, երբ պիտի սկսվեր ներկայացումը, երաժիշտներն իրենց տեղում նստած չեն եղել: Կիրակոսյանը նաև հավելեց, թե սպառիչ պատասխան կարող է տալ միայն այն ժամանակ, երբ նվագախմբի բոլոր անդամները բացատրագրեր ներկայացնեն:
Թատրոնի տնօրենի առաջին տեղակալը նաև նշում է, որ 3 փոխտնօրեն է աշխատանքից ազատվել և վերջինս հարցրել է, թե ի՞նչ կապ ունի փոխտնօրենի ազատվելը երգչախմբի, նվագախմբի, մենակատարների հետ:
«Այդ խնդիրն էլ մենք ցանկանում ենք պարզել: Թույլ տվեք պարզել և ձեզ տեղեկացնել»,– ասաց նա:
Հարցին, թե սպասվում են այլ կրճատումներ, վերջինս պատասխանեց, թե հիմա ընթանում են ատեստացիաներ գեղարվեստական մասում, որոնք, ըստ նրա, ենթադրում են որոշակի կրճատումներ: Իսկ հստակեցմանը, թե ի՞նչ պատժամիջոցներ կլինեն, Կիրակոսյանը պատասխանեց, թե ամեն ինչ կլինի Աշխատանքային օրենսգրքին համապատասխան, ինչը նաև կախված է նրանց բացատրություններից:
Փոխտնօրենը նաև նշեց, թե տպավորություն ունի, թե մարդիկ պարզապես իրենց անձնական խնդիրներն են փորձել լուծել, սակայն արտիստը իրավունք չունի ինչպիսի խնդիրներն էլ որ ունենա՝ անհարգալից վերաբերմունք դրսևորել հանդիսատեսի նկատմամբ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ





















































1
В Гюмри при участии представителей Индии и Ирана отметили 80-ую годовщину Победы в Великой Отечестве...
2
Потерянные или украденные праздники.... «Паст»
3
Хуситы пообещали продолжить атаковать израильские суда в Красном море
4
Почему ночью отключают воду? «Паст»
5
Истерия властей выдает их неустойчивое положение: «Паст»