Սիսիանի քաղաքապետը պնդում է, որ պատգամավոր եղբայրը քարի ու ասֆալտի գործարան չունի. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Մամուլում երեկ տեղեկություն է տարածվել, որ Սյունիքից ընտրված ՀՀԿ–ական պատգամավոր Ավետ Սարգսյանի ընտանիքին պատկանող ասֆալտի մշակման ու քարի մշակման գործարանը Շաքիի բնակիչների համար իսկական չարիք են դարձել։ Բազալտի վերամշակման արտադրամասը, ըստ գյուղացիների, Շաքի համայնքի խմելու ջրի ակունքներն աղտոտում է, մարդիկ զրկվել են խմելու ջրից:
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը երեկ այս առթիվ «Փաստի» հարցին ի պատասխան հայտարարեց, թե իր եղբայրը կապ չունի այդ գործարանների հետ: «Ոչ իմ եղբոր, ոչ իմ բարեկամների հետ դա կապ չունի: Դա ընդհանրապես կապ չունի մեր հետ: Իմ եղբայրը շինարար ա քարի ցեխ ոչ մեկս չունենք, ասֆալտի գործարան ոչ մեկս չունենք: Սարգսյան Ավետը ոչ քարի հանքի հետ գործ ունի, ոչ ասֆալտի գործարանի»,– հավաստիացրեց Սիսիանի քաղաքապետը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



