Նյու Յորքի վերաքննիչ դատարանը շիմպանզեներին մերժել Է մարդկային իրավունքների հարցում. Reuters
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի վերաքննիչ դատարանը որոշել Է, որ շիմպանզեները չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ որ մարդը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը: Դատարանը քննել Է Nonhuman Rights Project իրավապաշտպան կազմակերպության հայցը: Կենդանիների իրավունքների մարտիկները փորձում Էին անազատությունից փրկել Թոմի եւ Քիկո կոչվող երկու շիմպանզեներին եւ մասնավոր ձեռքերից նրանց հանձնել արգելոց:
Կազմակերպության ներկայացուցիչները պնդում Էին, թե շիմպանզեներն, ինչպես եւ մարդը, ունեն ազատության բազային իրավունք եւ չպետք Է պահվեն վանդակներում: Որպես փաստարկներ կենդանիների պաշտպանները քաղվածքներ են բերել բրիտանացի գիտնական, մարդակերպ կապիկների մասնագետ Ջեյն Գուդոլի աշխատություններից, ով պնդում Է, որ շիմպանզեներն ունեն մարդու վարվելաձեւի առանձնահատկությունները եւ հաղորդակցման ու ճանաչման ունակություններ: Սակայն դատարանը չի համաձայնել այդ փաստարկներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



