Մեյը մտադիր չԷ հրաժարական տալ. BBC, Sky News
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր չԷ հրաժարական տալ, չնայած այն բանին, որ նրա գլխավորած Պահպանողական կուսակցությունը հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ ընտրությունների արդյունքում կորցրել Է խորհրդարանական մեծամասնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են BBC եւ Sky News հեռուստաալիքները՝ հղում անելով աղբյուրների:
«Վարչապետը մտադիր չԷ հրաժարական տալ: Նա աշխատում Է ձեւավորել կառավարություն՝ հիմնված այն բանի վրա, որ պահպանողականները խոշորագույն կուսակցությունն են մնում ինչպես խորհրդարանում ունեցած տեղերի, այնպես Էլ ստացած ձայների տեսանկյունից»,-Twitter-ում գրել Է BBC-ի քաղաքական մեկնաբան Լորա Քյունսբերգը:
Ձայների հաշվարկը դեռեւս շարունակվում Է, բայց թորիներն արդեն չեն կարողանա 650-տեղանոց Համայնքների պալատում ստանալ տեղերի կեսից ավելին: Մնում Է ձայները հաշվել չորս ընտրատարածքներում: Ներկա պահին Պահպանողական կուսակցությունն ունի 315, Լեյբորիստական կուսակցությունը՝ 261 մանդատ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



