ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրապարակել Է ԻՊ-ի զինյալների մոտավոր քանակը
МЕЖДУНАРОДНОЕ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրապարակել Է գլխավոր քարտուղարի զեկույցն «Իսլամական պետության» (ԻՊ) կողմից խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի մասին: Այլ բաների թվում նշվել Է Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչական խմբավորման զինյալների քանակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համաշխարհային կազմակերպության տեղեկատվությամբ՝ ահաբեկիչների շարքերում կռվում են 12-ից մինչեւ 20 հազար զինյալներ, նրանց թիվը վերջին 16 ամիսներին զգալիորեն կրճատվել Է: Նաեւ դանդաղել Է օտարերկրացի զինյալների ներհոսը: Անվտանգության խորհրդում ենթադրում են, որ այժմ միջազգային անվտանգության հիմնական սպառնալիքը զինյալների վերադարձն Է իրենց երկրներ եւ հակամարտության գոտուց նրանց տեղափոխվելն այլ տարածաշրջաններ:
ՄԱԿ-ում նշում են, որ ԻՊ-ի ֆինանսավորումը գտնվում Է ճգնաժամային վիճակում: Ահաբեկիչները նախկինի պես շահույթ են ստանում նավթի վաճառքից եւ շորթումներից: Փորձագետները կարծում են, որ խալիֆաթն ամսական գործառության մեջ Է դնում մի քանի տասնյակ միլիոն դոլարի գումարներ: Ըստ որում 2015 թվականին ԻՊ-ի եկամուտները կազմել են ամսական մինչեւ 500 միլիոն դոլար:



