Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Քաթարյան ճգնաժամը նեղն է գցել նաև ՀԱՄԱՍԻՆ

МЕЖДУНАРОДНОЕ
Պաղեստինի Իսլամական դիմադրության Շարժումը՝ ՀԱՄԱՍԸ, ցնցված է Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հայտարարություններից, որոնցով նրանք, ճիշտ Իսրայելի նմանությամբ, նրան ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել՝ Քաթարից, ի թիվս այլ ակնկալիքների, պահանջելով դադարեցնել խմբավորման ֆինանսավորումը: Երեկ բանը հասավ նրան, որ ԱՄԷ–ի ԱԳ նախարար Անուար Կարկաշը, ֆրանսիական ալիքներից մեկին տված հարցազրույցում, Իսլամական դիմադրությանը լուրջ պրոբլեմ որակեց ողջ արաբական աշխարհի ու տարածաշրջանի համար (դրան արդեն նախորդել էր Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ–Ջուբեյրի ելույթը, որով նա ՀԱՄԱՍ–ին մեղադրել էր հնարավոր ու անհնար բոլոր մեղքերում՝ արժանանալով վերջինիս քննադատական տարափին): Կրակին յուղ լցրեց նաև Լիբիան, որը չնայած չի միացել Քաթարի դեմ պատժամիջոցներին, սակայն, բանակի մամլո խոսնակի շուրթերով երեկ հայտարարեց, թե հենց այդ երկիրն է ֆինանսավորում Լիբիայում ՀԱՄԱՍԻ ճյուղի՝ Իզադդինա ալ–Քասամի բրիգադի, և Մահմեդական եղբայրների գործած ահաբեկչությունները:
 
Ի պատասխան ասվածին՝ ՀԱՄԱՍ–ը արաբական երկրներին մեղադրեց փարիսեցիության մեջ և պաղեստինցի եղբայրների համար կոկորդիլոսի արցունքներ թափելում՝ անմիջապես տարածած հայտարարության մեջ նշելով, թե ՀԱՄԱՍ–ը այն քչերից է, որն ի տարբերություն իրեն ահաբեկչական կազմակերպություն ճանաչող արաբական երկրների՝ պաղեստինյան հարցը ոչ թե սոսկ վիճելի կամ բանակցության ենթակա խնդիր, այլ սիոնիստական օկուպացիայի դեմ տարվող պայքար է դիտարկում: «Եվ այժմ, այս հայտարարություններից հետո, կասկած անգամ չունենք, որ թշնամին դրանք որպես պաղեստինցի ժողովրդի դեմ գործած և դեռ գործելիք նոր հանցանքների արդարացում կդարձնի՝ գործելով մեր հողերի, սրբությունների, իրավունքների, Երուսաղեմի և Սրբ. Ալ–Աքսայի դեմ»,–հայտարարեց ՀԱՄԱՍ–ը: Նրա քաղխորհրդի ներկայացուցիչ Ահմադ Յուսուֆն էլ ավելի հեռուն գնաց՝ ելույթի մեջ նշելով, թե դեռ կպարզվի՝ իրականում Քաթարին ինչում են մեղադրում, սակայն այս պահին իսկ ակնհայտ է, որ այդ երկիրը զոհ է գնացել ամերիկա–սաուդա–հրեական կոալիցիային՝ Սալման թագավորի ու Դոնալդ Թրամփի սուսերով պարի ներքո կազմված: ՀԱՄԱՍՆ–ն, այսպիսով, հայտարարում է, թե վայր չի դնի զենքը, չի հուսահատվի արտաքին ճնշումներից և ծավալվող դավադրություններից, պաղեստինցի ժողովրդի հետ մեկտեղ, անպայման հաղթող դուրս կգա:
 
 
Բնականաբար, այս ամենին մեծ ուշադրությամբ են հետևում Իսրայելում, որտեղ քչերն են անհամաձայն Մաարիվ թերթի վերջին հոդվածներից մեկի տրամաբանությանը, ըստ որի՝ քաթարյան ճգնաժամը ձեռնտու է Իսրայելին առնվազն հինգ պատճառով: Նախ՝ սունիական երկրների խզումը Քաթարից միանշանակ թուլացնում է ՀԱՄԱՍ–ին, ինչը նշանակում է, որ այժմ արաբները Իսրայելի փոխարեն կսկսեն սև գործ անել: Երկրորդ՝ այդկերպ կամրապնդվի տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը և հակաիրանական առանցքը, երրորդ՝ ավելի ապահով կդառնա իսրայելա–եգիպտական սահմանը, և Սիսին առավել արդյունավետ պայքար կծավալի Մահմեդական եղբայրների դեմ Սինայում, չորրորդ՝ նեղը կընկնի նաև լիբանանյան Հըզբոլլահը, և հինգերորդ՝ ճգնաժամը կամրապնդի Նեթանյահուի կառավարությանն իր գործողություններում, որն այժմ միջազգային հարթակներում առավել բարձր ձայնով կխոսի ՀԱՄԱՍ–ի ահաբեկչական խմբավորում լինելու մասին:
 
Եվ միայն իսրայելական ձախերը, այդ թվում՝ Հաարեցն է մտահոգություն հայտնում, թե քաթարյան ճգնաժամի արդյունքում Իսրայելն առնվազն մտահոգվելու, ոչ թե ուրախանալու առիթ ունի: Նախ՝ վերջին շրջանում Իրանից տարածություն պահպանած ՀԱՄԱՍ–ը նորից կփարվի Իրանին (բերվում է հատուկ ծառայության այն տեղեկությունը, թե օրերս Իրանի, Հըզբոլլահի ու ՀԱՄԱՍ–ի ներկայացուցիչները հանդիպել էին Լիբանանում, ինչին Փաստն անդրադարձել էր), ինչն արդեն իսկ վտանգավոր է: Երկրորդ՝ ՀԱՄԱՍ–ին մեկուսացնելուց հետո Իսրայելն առավել կմեծացնի ահաբեկչությունների վտանգը և կկորցնի երրորդ կողմի, ասենք՝ սաուդիների միջոցով դրա ղեկավարության հետ բանակցելու կամ նրա վրա ճնշում գործադրելու լծակները, հարցը միայն ՑԱԽԱԼ–ին թողնելով:
 
Ուղիղն ասած՝ մեզ նույնպես այս երկրորդ տեսակետն է առավել ճշմարտացի թվում, սակայն, չի բացառվում նաև, որ հիշյալ ճնշումներից հետո ՀԱՄԱՍ–ը նոր երկխոսություն սկսի ՖԱԹՀ–ի ու Ինքնավարության փաստացի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, միավորվելով այդ կուսակցությանը: Դա, իհարկե, այս պահին անհավատալի է թվում, բայց՝ ոչ անհնարին: Եվ կստացվի, որ քաթարյան ճգնաժամը նախ և առաջ, կմիավորի հենց պաղեստինցիներին:
 
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай