Հրազդանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ОБЩЕСТВОԿոտայքի մարզի Հրազդան քաղաքում մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2 մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը , որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Կատարվում է քննություն:
Ավելի վաղ, ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունիսի 8-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Հրազդան բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վթարի ենթարկված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է:
ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, վարորդը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդի Ռազմիկ Դանիելյանն է, ով վրաերթի է ենթարկել Հրազդանի քաղաքապետին պատկանող Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով և դիմել փախուստի:



