Կստեղծվի Երևանի և Գյումրիի բազային երկրատեղեկատվական միասնական համակարգ
ОБЩЕСТВОԵրևան և Գյումրի քաղաքների՝ նախորդ տարիներին ստեղծված բազային երկրատեղեկատվական համակարգի համար տվյալների նույնականացման, տեքստային ֆորմատավորման, համակցման և նոր ծրագրային միջավայր տեղափոխելու աշխատանքների կատարման համար ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին կհատկացվի 32 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդից:
Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն ասաց, որ այդ աշխատանքի նպատակը Երևան և Գյումրի քաղաքների ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական միասնական համակարգի ստեղծումն է: «Արդյունքում ակնկալվում է ունենալ՝ բոլոր շերտերում ներբեռնված և արդեն իսկ հավաքագրված գծային ենթակառուցվածքներին վերաբերող տվյալներ, գծային ենթակառուցվածքները տնօրինող (շահագործող) կազմակերպությունների համար առցանց դիտման և որոնման հնարավորություններ, Երևան քաղաքի միասնական գեոպորտալ և այլն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ծրագրի վերջնական արդյունքի համար նախատեսվող աշխատանքների հստակ ժամանակացույց սահմանել:



