Մակեդոնիայի վարչապետը պատրաստ Է փոխել երկրի անվանումը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
МЕЖДУНАРОДНОЕՄակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը հայտարարել Է, թե պատրաստ Է, որ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցի Հարավսլավիայի Նախկին Մակեդոնիայի Հանրապետություն անվանմամբ, ինչը պնդում Է Հունաստանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախօրյակին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Զաեւին շնորհավորել Է պաշտոնն ստանձնելու առթիվ եւ հավաստել Է Աթենքի դիրքորոշումը Մակեդոնիայի անվանման շուրջը վեճում:
«Կա երկու ճանապարհ. կա՛մ լուծել խնդիը, կա՛մ ժամանակավոր անվանումով անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Հունաստանի հետ շարունակել բանակցություններն այն խնդրի շուրջը, որը Հունաստանն ունի մեր երկրի սահմանադրական անվանման հարցում, Եվրամիությանը մեր ինտեգրացման առնչությամբ: Նրանք պարզորոշ հասկանում են, որ դեպի Եվրամիություն մեր ձգտումը նույնպես ուժեղ Է»,- հայտարարել Է Զաեւը՝ ելույթ ունենալով MPT ազգային հեռուստաալիքով: Նա հավելել Է, որ առաջիկա ամիսներին սպասում Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցին Սկոպիե, «որը երկրի առջեւ կբացի» Հյուսիսատլանտյան դաշինքին «լիիրավ անդամակցության դռները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



