Մեր նպատակն է ՀԴՄ-ներով ծածկել մանրածախ առևտրի ամբողջ դաշտը. Կարեն Կարապետյան
ОБЩЕСТВО
ՊԵԿ նախագահն ասաց, որ աշխատում են Ֆինանսների նախարարության հետ համատեղ, առավելագույնը 1-2 օրում առաջարկը կներկայացնեն վարչապետին:
«Չափազանց կարևոր գործընթաց է: Մենք նպատակ ենք դրել ՀԴՄ-ներով ծածկել ամբողջ մանրածախ առևտրի դաշտը, ինչը մեզ հնարավորություն կտա ներքին շուկայում աշխատող ոլորտների հարկերը ստվերից բերել: Դա որոշ ժամանակ անց մեզ հնարավորություն կտա սահմանն անցնելու՝ մեր երկիր մուտք գործելու ռեժիմը թեթևացնել, բայց միայն որոշ ժամանակ անց, որովհետև մենք պետք է վստահ լինենք, որ տվյալ ապրանքի վերջնական կետը տեսնում ենք: Դա կբերի տնտեսական ակտիվության, տնտեսավարողների աճի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, ՀԴՄ-ների տեղադրման նպատակով ընդհանուր վարկավորման չափը կազմում է 6,5 մլն դոլար: Վարչապետի համոզմամբ, ՀԴՄ-ների լիարժեք տեղադրման պարագայում մեր ներքին վաճառքների չափելիությունը, հաշվետվողականությունը սկզբունքորեն կփոխվի:



