Ընդդիմադիրների կոնսենսուսով ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» օրինագիծը
ОБЩЕСТВОԱզգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» օրինագիծն ու կից ներկայացված օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ:
Ինչպես հայտնում է Past.am-ը, օրինագիծն ընդունվեց պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 86 կողմ՝ առանց դեմ և ձեռնպահ ձայների: Վարման կարգով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագիծն իրենց պատկերացրածը չէ, բայց, ըստ նրա, այն քայլ առաջ է: Փաշինյանի խոսքով՝ «Ելք» խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին:
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը նույնպես հայտարարեց, թե խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին՝ շեշտելով, որ այն մանրամասն քննարկվել է հեղինակի՝ Արփինե Հովհաննիսյանի հետ: Մելքումյանն ընդգծեց՝ հաջողվել է կոնսենսուսի գալ:
Լևոն Փանոսյան



