1.Լաց՝ անմիջապես ծնվելուց հետո:
Երեխայի առաջին ճիչն առանձնահատուկ է: Այն հստակ տարբերվում է հետագա բոլոր լացերից, քանզի հաջորդում է թոքերի աշխատանքն սկսելուց անմիջապես հետո: Երեխան կարող է լացել ծննդաբերական ուղուց դուրս գալիս կամ մամայի փորիկին դրվելուց հետո:
2.Հանդարտություն՝ լացից անմիջապես հետո:
Առաջին լացն ավարտվելուց հետո երեխան հանդարտվում ու թուլանում է: Եթե երեխան պառկի մոր մարմնին, նրա սրտխփոցն ու շնչառությունը նորմավորվում են մեխանիկորեն ու անգիտակցաբար: Այս փուլը տևում է մոտ մեկ րոպե:
3.Արթնացում՝ ծնվելուց 3-5 րոպե հետո:
Սկսվում է արտարգանդային կյանքի ուսումնասիրությունը: Երեխան բացում է աչքերը, շարժում ձեռքերն ու բերանը:
4.Ակտիվ գործողություններ՝ ծնվելուց 8 րոպե անց:
Նա փորձում է բացել բերանը: Սկսվում է նորածնի փնտրողական ռեֆլեքսը. նա որքան հնարավոր է արագ փորձում է կուրծքը գտնել:
5.Սողալ՝ ծնվելուց մոտ 35 րոպե անց:
Եթե երեխան ծնվելուց հետո կես ժամ պառկել է մամայի փորիկին, այնուհետև նա սկսում է շարժվել կրծքի ուղղությամբ: Նա կհասնի պտուկին, եթե նույնիսկ ոչ ոք չօգնի: Կրծքին հասնելու ուղին կարող է 30 րոպե տևել: Եվ սա, թերևս, ամենաապշեցուցիչ ու կենդանական պահն է նորածնի կյանքի առաջին ժամում:
7.Ծանոթացում՝ ծնվելուց մոտ 45 րոպե անց:
Հենց նորածինը հասնի կրծքին, կսկսի ծանոթանալ հետը՝ լպստել, ձեռք տալ, բռունցքիկներով տրորել: Սրան ի պատասխան՝ մամայի օրգանիզմը սկսում է օքսիտոցին արտադրել, որն օգնում է նորածնի հետ կապ հաստատել, լակտացիայի ու արգանդի կրճատման գործընթացները սկսել:
Նորածինը չի կարող մեծահասակի պես տեսնել ոչ մամային, ոչ կուրծքը, բայց հոտով միանգամից հասկանում է, որ ուտելիքի է հասել:Կաթիկի հոտը նման է ամնիոտիկ հեղուկի հոտին, իսկ վերջինս շատ լավ ծանոթ է երեխային:
Կրծքի համի հետ ծանոթանալիս երեխան կարող է ձեռք տալ այն, ձեռքերը բերանը տանել, հետո կրկնել այս գործողությունները: Սա կարող է 20 րոպե տևել:
8.Ծծողական ռեֆլեքս՝ ծնվելուց մեկ ժամ անց:
Հենց պտուկը դիպչում է երեխայի այտին, նա միանգամից բացում է բերանը (փնտրողական ու ծծողական ռեֆլեքս): Հետո թեքում է գլուխը դեպի այդ կողմ ու սկսում կաթիկ ուտել: Մայրական կաթը նրան առաջին սնունդ ու օգտակար մանրէներն է փոխանցում, որոնք մտնում են նրա մարսողական համակարգ:
9.Քուն՝ ծնվելուց 1,5-2 ժամ անց:
Այս բոլոր բարդ գործողություններից ու մամայի հետ ծանոթանալուց հետո երեխան անպայման քնում է: Նվազագույնը մեկ ժամ շարունակ:



