Մասնավորեցումը հիվանդություն է դառնում
ОБЩЕСТВОԴեռևս որևէ հոդաբաշխ պատասխան չի հնչել, թե ինչու հանկարծ կառավարությունը որոշեց մասնավորեցնել «Հայփոստն» ու այլ պետական սեփականություն հանդիսացող ընկերություններ, երբ դրանք բավականին արդյունավետ աշխատում են: Օրինակ՝ «Հայփոստը», որը հավատարմագրային կառավարման է հանձնված և շահույթով աշխատում է: Չկա նաև կառավարության պատասխանն այն մասին, թե նախկինում մասնավորեցված ու հետո բնակելի թաղամասերի վերածված ձեռնարկությունների ճակատագրի համար ով պետք է պատասխան տա:
Մինչ օրս չենք հասկացել, թե ում ինչքանով է ձեռնտու եղել ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունները սեփականաշնորհելը: Արդեն երկար տարիներ է մարդիկ ուզում են այս պարզ բաները հասկանալ, բայց պատասխանները տարիների ընթացքում այնքան է լղոզվել ու անհասկանալի պատճառներով գնդակի նման այս ղեկավարից այն ղեկավարի գիրկը նետվել, որ հասարակությունն այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե իրականում որ ընկերությունը երբ է սեփականաշնորհվել, ինչքանով, ինչու և այլն:
Տնտեսությունը փոշիացնելու առաջին փուլից հետո հիմա պարզվում է սկսվել է երկրոդ փուլը, որը կրկին անհասկանալի տրամաբանությամբ է ընթանում: Մինչ օրս հասկանալի չէ, թե ինչու է իշխանությունը ինչ–որ բան վաճառում, ու հետո ինքը դառնում այդ մասնավորի ձեռքի խաղալիքը:
Հասկանալի չէ նաև, թե ո՞վ կտա երաշխիքներ, որ օրինակ՝ ուռուցքաբանության ազգային կենտրոնը մասնավորեցնելուց հետո վաղը–մյուս օրը չի վերածվի 5 աստղանի հյուրանոցի կամ ասենք՝ մեկ այլ բնակելի թաղամասի:
Արմինե Գրիգորյան
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



