Էրդողանը չի խզի կապերը Քաթարի հետ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան չի խզի դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ դեմ դուրս գալով նաև Պարսից ծոցի երկրների՝ Դոհային շրջափակելու քայլին: «Քաթարի մեկուսացումը չի լուծի ոչ մի խնդիր, և մենք մեր ուժերի սահմաններում կանենք ամեն ինչ, որպեսզի լուծենք այս ճգնաժամը»,– «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը, կոչ անելով համերաշխության և համագործակցության:
Ի դեպ, այդ հայտարարությունից հետո հաղորդվեց, որ Քաթարի հետ դիվանագիտական և այլ կապեր խզած սունիական վեց երկրներին միացել են նաև Հորդանանն ու Մավրիտանիան, Մարոկկոն դադարեցրել է Քաթարական ավիաուղիների թռիչքները, իսկ ԱՄԷ–ն 15 տարով բանտ կնետի ցանկացածին, որը համակրանք կարտահայտի Քաթարի նկատմամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



