«Ելք». «Ժողովրդի մի հատվածի կողմից անվստահությամբ լցված համակարգում պետք է լինի ժողովրդի իրավունքները պաշտպանող ուժ»
ПОЛИТИКАՎաղը՝ հունիսի 9–ին, կկայանա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու անդրանիկ նիստի հետ կապված Past.am-ը զրուցել է ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հետ:
Անին «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամն է և մամուլի քարտուղարը։ Իր խոսքով՝ չի բացառվում, որ առաջիկայում ընդլայնի գործունեության շրջանակները։
– «Ելքը» խորհրդարանում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ ներկա չգտնվեց, ուշացումով ներկայացավ: Հունիսի 9–ին կայանալիք Երևանի ավագանու նիստին Տարոն Մարգարյանի երդման արարողությանը ներկա գտնվելո՞ւ եք: Ի վերջո Ձեր իսկ կողմից բացահայտված մի շարք նյութերի հիման վրա վերջինիս վերընտրվելու գործում կաշառքն էլ է մեծ դեր խաղացել:
– Մենք նիստին մասնակցելու ենք համաձայն օրակարգի։ Ընթացքում պարզ կլինի՝ անհրաժեշտություն կա՞ լսելու նախագահին և կաթողիկոսին, թե` ոչ։ Տարոն Մարգարյանի երդմնակալության և նրա` կաշառքով քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ հավելեմ, որ մեր հետընտրական հայտարարության մեջ մենք նշել ենք, որ ընտրությունների արդյունքները ամրագրվել են ընտրատեղամասերում քաղաքացիների քվեարկությամբ և դա փաստ է։
– Թիմում քննարկումներ եղե՞լ են, թե ինչպես եք պատրաստվում առաջին շրջանում Ձեր աշխատանքն իրականացնել: Հանձնաժողովների ղեկավարների Ձեր թեկնածուներն ունե՞ք:
– Մենք 4 հանձնաժողովում ավագանիների ներգրավվածությունն արդեն բաշխել ենք։ Ըստ Դոնտի բանաձևի՝ մենք ղեկավարելու ենք մեկ հանձնաժողով` հավանաբար Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի հանձնաժողովը։ Նախագահի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հովհաննիսյանն է։ Կունենանք նաև հանձնաժողովի նախագահի տեղակալ այլ հանձնաժողովում։ Այս պահին քննարկվում է իմ թեկնածությունը Քաղաքաշինական և բնապահպանական հարցերի հանձնաժողովում։
– «Ելքի» մեծածավալ ծրագրից որի՞ն եք առաջնահերթություն տալու և մոտ ապագայում Ձեր կողմից առաջարկված ի՞նչ ծրագրեր կարող են ընդգրկվել ավագանու նիստի օրակարգում:
– «Ելք» դաշինքը անկախ այն բանից` քաղաքային իշխանություն է, թե ոչ, միանշանակ համագործակցելով և լոբբինգով փորձելու է իրականացնել նախընտրական ծրագրում նշված բոլոր կետերը։ Շատ դեպքերում մեր և ՀՀԿ զարգացման ծրագրերը համընկնում են և մենք ստիպելու ենք իշխանություններին տեր լինել իրենց խոստմանը և ծառայել Երևանին։
– Առհասարակ, ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը մի համակարգում, որտեղ կան մարդիկ ում նկատմամբ ժողովրդի մի հատվածը կամ ատելությամբ է լցված, կամ արհամարհանքով և կամ վստահություն չի տածում:
– Ժողովրդի մի հատվածի կողմից ատելությամբ և անվստահությամբ լցված այդ համակարգում պետք է լինի ժողովրդի այդ հատվածի շահերը և իրավունքները պաշտպանող, այդ համակարգը փոխզսպող և հավասարակշռող ուժ։ Այսօր այդ ուժը «Ելք»–ն է, և մենք մեր աշխատանքով և պայքարով հասնելու ենք այն բանին, որ այդ համակարգը փոխվի։
– «Ելքի» ավագանու անդամ Զարուհի Բաթոյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քաղաքապետարանի վերելակը մինչև 4–րդ հարկն է բարձրանում, ինչը խոչընդոտում է իր՝ քաղաքապետարանում ազատ տեղաշարժվելը: Այս խնդրի հետ կապված քաղաքապետարանում ի՞նչ լուծումներ են տրվել, եթե իհարկե տրվել են:
– Քաղաքապետարանը տեղադրել էր անհրաժեշտ թեքահարթակները։ Բայց կար երկու խնդիր` վերելակը մինչև նիստերի դահլիճ չէր բարձրանում և այն սարքը, որը տրամադրել էին աստիճանավանդակների համար հարմար չէր մեր ավագանու սայլակին։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այս պահին զբաղվում է այդ հարցով։ Կարծում եմ՝ լուծում կգտնեն։
– Կարծո՞ւմ եք, որ մինչև անդրանիկ նիստը կհասցնեն կարգավորել խնդիրը:
– Հույս ունենք, որ կկարգավորվի։ Եթե հանկարծ չհասցրին, ժամանակավոր ելքը կգտնենք։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...
5
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет



