Նյու Յորքի նահանգապետը Թրամփին առաջարկել Է միգրանտների արտաքսումն սկսել իրենից
МЕЖДУНАРОДНОЕՆյու Յորքի նահանգապետ դեմոկրատ Էնդրյու Քուոմոն ասել Է, որ եթե Սպիտակ տունը ցանկանում Է «արտաքսել ներգաղթյալներին», ապա թող սկսի իրենից: Այս հայտարարությամբ Քուոմոն հավաքվածների առջեւ հանդես Է եկել Նյու Յորք քաղաքում, ինչի մասին հայտնել Է Fox News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քուոմոն, որի պապը ներգաղթել Է Իտալիայից, ասել Է, որ բոլոր նրանց, ովքեր չեն պատկանում օնոնդագային, մոհաուքին եւ այն տարածքի մյուս ցեղախմբերին, որտեղ կազմավորվել Է Նյու Յորքի նահանգը, կարելի համարել ներգաղթյալներ:
Թրամփը պաշտոնակալությունից շատ չանցած հանդես Է եկել ներգաղթային օրենսդրությունը խստացնելու նախաձեռնությամբ: Մասնավորապես, նա քանիցս ստորագրել Է հրամանագրեր, որոնք դժվարացնում են ԱՄՆ մուտքն առավելապես մուսուլմանական բնակչությամբ մի շարք երկրներից, սակայն դատական իշխանություններն արգելափակել են այդ որոշումները:



