ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները, ահաբեկչության դեմ պայքարում երկրներին համագործակցության կոչ անելով։
ՄԱԿ-ի ռադիոն հայտնում է, որ Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու զոհվածների ընտանիքներին, նաև շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
«Բոլոր երկրները պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում, բայց միաժամանակ չմոռանան համաշխարհային համայնքին միավորող ունիվերսալ իրավունքների ու արժեքների պահպանման անհրաժեշտության մասին»,- ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թեհրանում Հոմեյնիի դամբարանի ու խորհրդարանի շենքի վրա ահաբեկիչների երկու խմբերի հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 42 մարդ վիրավորում է ստացել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



