Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիա այցելած Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, թե տարածաշրջանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումների հետ կապված Թուրքիայի հետ մտքերի փոխանակման կարիք կա։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայում հյուրանոցի մուտքի մոտ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը պատասխանել է լրագրողների հարցերին։ Իրանի ԱԳ նախարարը նշել է, թե Իրանի ժողովուրդն ու անվտանգության ուժերը մշտապես կանգնած են նմանատիպ հարձակումների դեմ։ Նա շեշտել է, թե երկրից դուրս գտնվելու պատճառով չի տիրապետում Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունների մանրամասներին՝ հավելելով, որ տարածաշրջանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումների հետ կապված Թուրքիայի հետ մտքերի փոխանակման կարիք կա։
Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանի եւ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։
Հանդիպման օրակարգի հիմնական թեման է լինելու Սիրիայի խնդիրն ու տարածաշրջանային զարգացումները։



