Աղջիկներս ասում էին` մենք կպահենք, մենակ մեր տանը Արտյոմը նորից ծնվի. զոված զինվորի եղբորը անվանակոչել են նրա պատվին (վիդեո)
ОБЩЕСТВОԱռավոտյան ժամը 9-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 2016 թվականի մարտի 17-ին թշնամու կողմից արձակված կրակոցից զոհված Արտյոմ Վարդերեսյանի եղբայրը: Ծնողները մեկ օրական փոքրիկի անուն արդեն որոշել են՝ Արտյոմ են դնելու: Փոքրիկ Արտյոմը ծնվել է 2 կգ 920 գրամ քաշով և 49 բոյով: Նորածնի մայրը՝ Արմինե Խլղաթյանը, Tert.am-ի հետ զրույցում պատմեց, թե երազում ավագ որդուն է տեսել, որն ասել է, թե տանը փոքրիկ Արտյոմ է ծնվելու:
«Իրա երազով եմ ես նորից այս տղային ունեցել, ինքն ինձ շատ անգամ է երազներով ասել, որ մամ, Արտյոմը նորից պետք է ծնվի: Դրա համար կարողացել եմ մեջս ուժ գտնել և երեխա ունենալ: Տղայիս ես անընդհատ տեսնում եմ երազումս»,- ասաց նա:
Մայրը հիշում է՝ ավագ որդի Արտյոմը եղբայր ունենալու մասին չի երազել, ուշադրության կենտրոնում լինել սիրել է: Արդեն այսօր Կարինե Խլղաթյանի նպատակն այն է, որ նորածին Արտյոմին կարողանա հասցնել իր նպատակներին, կարողանա կրտսեր Արտյոմի համար անել այն, ինչ ավագի համար չհասցրեց անել: Մեկ օրական Արտյոմին տանն անհամբեր քույրերն են սպասում՝ 20-ամյա Արաքսյան և 12-ամյան Աննան:
«Իմ համար տարբերություն չկա, նույն Արտյոմն է: Շատ է նման ինքը: Աղջիկներս անհամբեր սպասում են, ասում էին, մամ, դու բեր, մենք կպահենք, միայն թող մեր տան Արտյոմը նորից ծնվի»,-ասաց տիկին Կարինեն:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:




















































