Մակրոն․ Լոնդոնյան կամրջի վրա ահաբեկչության հետեւանքով Ֆրանսիայի երեք քաղաքացի է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնյան կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով Ֆրանսիայի երեք քաղաքացի է զոհվել։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է RFI-ն։
Նրա խոսքով, ինքը տվյալ տեղեկությունը ստացել է հունիսի 7-ի առավոտյան։ Ըստ այդ տեղեկությունների զոհվել են 3, վիրավորվել եւս 8 ֆրանսիացիներ։ Մակրոնը երրորդ զոհի անունը չի հայտնել։ Սակայն RFI.-ի տվյալներով, նախօրեին Թեմզայում հայտնաբերվել էր 45-ամյա Քսավյե Թոմի մարմինը, որը առայսօր անհետ կորած էր համարվում։ Նա մի կնոջ հետ Լոնդոնյան կամրջի վրա է գտնվել այն պահին, երբ ահաբեկիչները սկսել են հարձակվել անցորդների վրա։ Թոմին ուղեկցող կինը ծանր վնասվածքներ է ստացել ու հիմա լոնդոնյան հիվանդանոցում է գտնվում։
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ ահաբեկչության հետեւանքով զհովել է Boro Bistro-ի մատուցող 27-ամյա Ալեքսանդր Պիժեարը ու այդ նույն բարում գտնվող 36-ամյա ֆրանսիացի շեֆ խոհարար Սեբաստիան Բելանժեն։
Հիշեցնենք, որ Լոնդոնում ահաբեկչության հետեւանքով հունիսի 3-ին զոհվել է 7 մարդ, 48-ը վիրավորում է ստացել։



