Թեհրանում ահաբեկչական գրոհների հետեւանքով զոհվել Է 12, տուժել՝ 42 մարդ. ՆԳՆ
МЕЖДУНАРОДНОЕԹեհրանում կատարված երկու հարձակումների հետեւանքով զոհվել Է 12 մարդ, եւս 42 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին ասված Է Իրանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Նախարարությունը հրապարակել Է հաղորդագրություն՝ ճշտելով Թեհրանում տեղի ունեցած հարձակումների մանրամասները: Նշվում Է, որ ահաբեկիչների երկու խմբեր միաժամանակ հարձակումներ են իրականացրել իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում եւ Իրանի խորհրդարանում: Դա տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:30-ի սահմաններում: «Ներկայում երկու միջադեպերն Էլ հանգուցալուծված են, իրադրությունը վերահսկում են անվտանգության մարմինների աշխատակիցները»,-նշվում Է նախարարության հաղորդագրության մեջ, որը խոստացել Է հրապարակել կատարվածի ավելի ամբողջական պատկերը:
ՆԳ նախարարության տվյալներով՝ ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած Էր երկու մարդուց, ներխուժել Է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում Է իրականացրել, երկրորդը ոչնչացվել Է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում:
Չորս ահաբեկիչներից բաղկացած երկրորդ խումբը հարձակում Է կատարել Իրանի խորհրդարանի վրա: Մահապարտը գործի Է դրել պայթուցիկ սարք: Եվս երեք ահաբեկիչներ ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: Իրանի ներքին գործերի փոխնախարարն ավելի վաղ հայտնել Է, որ չորս հարձակվողները եղել են կանանց հագուստով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



