Իտալիայում գինու թանգարան-քաղաք են ստեղծել
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի Տոսկանայի մարզում բացվել Է World Wine Town թանգարան-քաղաքը, որն ամբողջովին նվիրված Է գինիներին: Այս մասին հաղորդվում Է նախագծի կայքում:
Բացման արարողությունը կայացել Է հունիսի 4-ին: Աշխատանքի առաջին երկու օրվա ընթացքում «քաղաք» Է այցելել ավելի քան երկու հազար մարդ: 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով այս համալիրը գտնվում Է Լիվոռնոյի նահանգի Կաստանիետո Կարդուչի քաղաքում:
Այն ներառում Է մուլտիմեդիական թանգարան: Այնտեղ կարելի Է իմանալ գինեգործության պատմության մասին Էտրուսկների քաղաքակրթության ժամանակներից (1000 թվական մեր թվականությունից առաջ), որոնք ապրել են արդի Տոսկանայի տարածքում, մինչեւ մեր օրերը: Թանգարանի դիզայնը մշակել Է Դանտե Ֆերետին՝ իտալացի բեմադրող նկարիչը, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիրը: Քաղաքի տարածքում նաեւ կան գինու ակադեմիա եւ խոհարարական դպրոց: Բացի դրանից, ընթացիկ տարվա հոկտեմբերին այնտեղ կսկսեն ստեղծել հարկաբաժիններ տոսկանական գինու արտադրության գործընթացը երիտասարդներին ուսուցանելու համար:
World Wine Town-ի շինարարությունը 12 միլիոն եվրո Է նստել ներդրողների վրա:



