Երևանում փոթորկից քաղաքացու մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
ОБЩЕСТВОԵրևանում հունիսի 6-ին փոթորիկի հետևանքով քաղաքացու մահվան դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել: Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնից -ին տեղեկացրին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կատարվել է դեպքի վայրի զննություն՝ տղամարդու մահվան պատճառը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
63-ամյա Բաղդասար Չարկիչյանն այցելելիս է եղել նշված գործարան՝ իր փեսային, երբ տանիքից փոթորիկը պոկել և մեծ թվով մետաղյա թիթեղներ է շպրտել նրա ուղղությամբ:
Հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի շտապօգնության ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Աէրացիա 12/1 հասցե: Այնտեղից մարմնական վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վիրավոր քաղաքացին մահացել է:



