Մաշկի ամառային խնամք
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մաշկի ամառային խնամք.
Յուաքանչյուր կնոջ գեղեցկության բանալին նրա խնամված տեսքի մեջ է: Հատկապես ամառային շոգ եղանակներին կարևոր է ուշադրություն դարձնել մաշկի ամենօրյա խնամքին:
Խնդրին լուծում տալու համար մասնագետներն կատարել են մաշկային դասակարգում, որի համաձայն, առանձնացնում են մաշկի 6 տիպ:
Առաջինն այն մաշկն է, որը չունի մաշկին երանգ տվող գունանյութ` մելանին: Իսկ 6-րդ տեսակի մաշկը հագեցած է մելանինով,մելանինն էկրան է հանդիսանում ուլտրամանուշակագույն ճառագայթների համար և պաշտպանում է մաշկը դրանցից:

Մաշկաբանների խոսքով հանդիպում է մաշկի հիմնականում 4 տեսակ` սպիտակից մինչև մուգ թուխ երանգներ: Որքան մաշկի գույնը մուգ է, այնքան այն պաշտպանված է արևի ճառագայթներից:

Ամռանը հիմնականում, խնդիրներ են առաջանում մաշկի արևայրուքների հետ կապված: Իսկ այս սեզոնին կոսմիտիկ միջոցների օգտագործումը, մասնագետներիի հավաստմամբ, կապված է մաշկի յուրահատկությունից: Արևից վնասվում է հատկապես յուղոտ մաշկը, իսկ որքան մաշկը վնասվում է արևից, այնքան մեծանում է մաշկի քաղցկեղի առաջացումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ուլտրամանուշակագույն ճառագայթները հանդիսանում են քաղցկեղի առաջացման պատճառներից մեկը:
Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս ամռանը մաշկի ճիշտ խնամք իրականացնել: Առաջին հերթին հարկավոր է մաշկի մաքրությունը ապահովել, ապա խոնավեցումը:
Անի Գևորգյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



