Թրամփն ու Լոնդոնի քաղաքապետը «կծմծում» են իրար
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Լոնդոնի քաղաքապետ Սաիկ Խանը դարձյալ լեզվակռվի են բռնվել: Երկուշաբթի օրը լոնդոնյան կամրջի մերձակայքում գտնվող քաղաքապետարանի շենքի մոտ վերջին ահաբեկչության զոհերի հիշատակը հարգող միջոցառում է տեղի ունեցել, որին, ի թիվս բոլոր կոնֆեսիաների ներկայացուցիչների ու պետական ծառայողների, ներկա են գտնվել նաև տեղի մահմեդական համայնքի պատվիրակներ: Եվ ահա, BBC վկայությամբ, Լոնդոնի քաղաքապետն այդ միջոցառման ընթացքում հայտարարել է, թե ոմանք կամենում են կրոնական համայնքների միջև, ընդհանրապես հանրության ներսում պառակտում սերմանել, և ով էլ որ նրանք լինեն՝ Դոնալդ Թրամփ, թե մեկ ուրիշը, Խանը դա թույլ չի տա:
Այնուհետ, բրիտանական հեռուստատեսության 4–րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում, Խանն առաջարկել է չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ աշնանը նախատեսվող պետական այցը Մեծ Բրիտանիա՝ հետևյալը հայտարարելով. «Չեմ կարծում, որ պիտի կարմիր գորգ փռենք ԱՄՆ նախագահի առաջ այն դեպքում, երբ նա հակընդդեմ քաղաքականություն է վարում այն ամենին, ինչ մենք ենք պաշտպանում… և ընդհանրապես՝ կան շատ այլ բաներ, որոնցում Թրամփն իրավացի չէ»,– ասել է Խանը:
Հարկ է նաև նշել, որ այս ամենը նախապատմություն ունի: Բանն այն է, որ հունիսի լույս 4–ի գիշերն իրականացված ահաբեկչությունից հետո Խանը Միացյալ Թագավորության բնակիչներին ուղերձ էր հղել, որում լոնդոնցիներին կոչ էր արել հանդարտ և զգոն լինել՝ չմտահոգվելով քաղաքում մեծ թվով զինված իրավապահ աշխատակիցներ տեսնելով: Ժամեր անց ԱՄՆ նախագահը Twitter–ում արձագանքել էր ասվածին՝ նշելով, թե առնվազն 7 մարդ է զոհվել, 48–ը՝ վիրավորվել է ահաբեկչության հետևանքով, իսկ Լոնդոնի քաղաքապետն ասում է, որ մտահոգվելու պատճառ չկա: «Մենք պիտի դադարենք պոլիտկոռեկտ լինել, պետք է զբաղվել քաղաքացիների անվտանգության ապահովմամբ: Եթե մենք ավելի խելացի չդառնանք, ամեն ինչ միայն ավելի կվատանա»,– հավելել էր Թրամփը մեկ այլ հաղորդագրության մեջ, ինչն ահա Խանին ստիպել էր Թրամփին հակադարձել:
Բայց Թրամփն էլ Թրամփ չէր լինի, եթե Twitter–նորից չկծմծեր Խանին՝ նրա նոր հայտարարություններում «խղճուկ արդարացումներ» տեսնելով: Արդյունքու՝մ բոլորը խառնվեցին իրար. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտպանեց Խանին, Լոնդոնի քաղաքապետարանը հայտարարեց, թե ինքն ավելի կարևոր գործեր ունի, քան ԱՄՆ նախագահի քննադատական արտահայտություններին պատասխանելը, արտգործնախարար Բորիս Ջոնսոնն էլ կոչ արեց լուն ուղտ չդարձնել՝ նշելով, որ մի կողմից՝ Թրամփի հրավերի վերանայումն է անիմաստ համարում, մյուս կողմից՝ Խանը իրավացիորեն է հանդարտեցրել իր քաղաքի բնակիչներին: Բացառություն չի կազմել նաև ԱՄՆ հանրային սեգմենտը, որտեղ, ԱՄՆ քաղաքապետների կոնֆերենցիայից մինչև դեմոկրատներ, քննադատել են Թրամփին՝ անիմաստ թվիթների ու Լոնդոնի քաղաքապետին հանիրավի կծմծելու համար:
Գոհար Սիմոնյան
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



