ԱՄՆ-ն դատապարտել է Վենեսուելայի իշխանություններին բողոքի ցույցերը ճնշելու համար
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն դատապարտել է Վենեսուելայի իշխանություններին՝ բողոքի ցույցերը ճնշելու համար ու կոչ է արել ազատ ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, Վենեսուելայում տնտեսական, քաղաքական ու հումանիտար ճգնաժամ է ու աշխարհը պետք է դրան ուշադրություն դարձնի։ «Վենեսուելայի կառավարությունը ոչնչացնում է մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը։ Այն վարում է բռնության ու ահաբեկման քաղաքականություն՝ անզեն ցուցարարների, ձեռնարկությունների, քաղաքացիական հասարակության ու ընդդիմության դեմ»,- ասել է նա։
Նշենք, որ Վենեսուելայում բողոքի ցույցերի հետևանքով վերջին երկու ամիսներին 65 մարդ է զոհվել, մոտ 3000-ը բանտարկվել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



