Մոսուլում ԻՊ-ի զինյալները 160-ից ավելի խաղաղ բնակիչների են սպանել քաղաքը լքելու փորձ անելիս. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕՄոսուլի արեւմտյան արվարձանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից 163 խաղաղ բնակիչներ, ներառյալ երեխաներ են սպանվել քաղաքից հեռանալու փորձ կատարելիս: Այդ մասին հունիսի 6-ին հայտնել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը:
«Երեկ իմ աշխատակիցներն ինձ հայտնել են, որ ԻՊ-ի զինյալների կողմից 163 մարդու սպանությունից հետո, որպեսզի նրանց թույլ չտան հեռանալ արեւմտյան Մոսուլի արվարձանից, իրաքցի սպանված տղամարդկանց, կանանց ու երեխաների մարմինները շարունակում են մնալ Ալ Շիրայի փողոցներում»,-հայտարարել Է նա՝ Ժնեւում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ նստաշրջանի բացմանը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչությունը ենթադրում Է, որ սպանությունները կատարվել են հունիսի 1-ին: Իրաքցի զինվորականներն անցած շաբաթ հայտարարել են, որ գրոհ են սկսել արեւմտյան Մոսուլի այն վերջին շրջանների վրա, որոնք գտնվում են ԻՊ-ի ահաբեկիչների հսկողության ներքո: Իրաքում ԻՊ-ի խոշորագույն պատվարի ազատագրման գործողությունը շարունակվում Է 2016 թվականի հոկտեմբերից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



