Ճապոնիայում կանանց թույլ կտան անձնագրերում գրանցել օրիորդական ազգանունները
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի կառավարությունը հունիսի 6-ին որոշում Է ընդունել ամուսնացած կանանց թույլ տալ ցանկության դեպքում իրենց անձնագրերում գրանցել նաեւ օրիորդական ազգանունները, ինչն այժմ թույլատրվում Է միայն ծայրահեղ դեպքերում: Նոր համակարգը գործելու Է հաջորդ ֆինանսական տարվանից, այն Է՝ 2018 թվականի ապրիլի 1-ից: Այդ մասին հայտնել են կանանց խնդիրներով զբաղվող հատուկ շտաբի նիստում, որը Տոկիոյում անցկացվել Է վարչապետ Սինձո Աբեի նախագահությամբ: Փոփոխությունը կվերաբերի արտասահման մեկնելու համար պահանջվող փաստաթղթերին, քանի որ երկրի ներսում անձնագրեր չեն օգտագործվում, իսկ անձը հաստատելու համար օգտագործում են վարորդական իրավունքները, բժշկական ապահովագրությունների քարտերը եւ այլն:
Ներկայում օրիորդական ազգանունը կարելի Է անձնագրի մեջ լրացուցիչ գրանցել միայն մի դեպքում՝ եթե կինն ապացուցի, որ ինքն արտասահմանում հայտնի Է հենց այդ անունով: Դրա համար հարկավոր Է ներկայացնել հաստատում, օրինակ՝ գիտական աշխատություններ, լրագրային հոդվածներ եւ այլն: Դա անելը հեշտ չԷ, եւ նման համակարգից օգտվում Է արտասահման մեկնող կանանց 1 տոկոսից Էլ պակաս մասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



