Աֆղանստանի նախագահը հաշտության վերջին շանսն Է տալիս թալիբներին
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին «Քաբուլի գործընթացը» միջազգային խորհրդաժողովում հայտարարել Է, որ հաշտության վերջին հնարավորությունն Է տալիս «Թալիբան» արմատական շարժման զինյալներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք խաղաղության հնարավորություն ենք առաջարկում, բայց այդ առաջարկությունը սահմանափակված Է ժամանակի առումով: Դա վերջին հնարավորությունն Է, օգտվեք դրանից կամ պատրաստվեք հետեւանքներին»,- Ղանիի խոսքը մեջբերում Է AFP գործակալությունը:
Անցյալ տարվա աշնանը Քաթարում անցկացվել են «Թալիբան» շարժման եւ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների բանակցություններ: Դրանց գլխավոր թեման դարձել Է խաղաղ կարգավորման գործընթացը, բայց կողմերը չեն կարողացել համաձայնության գալ օրակարգի ոչ մի կետի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



