Համաշխարհային բանկի կանխատեսումն անփոփոխ է
МЕЖДУНАРОДНОЕՀամաշխարհային բանկն անփոփոխ է թողել համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը և, հունվարի գնահատականների նմանությամբ, ընթացիկ տարում 2,7%–ի աճ է ակնկալում: Այդ մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, ասված է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ–2017» զեկույցում: «ՀԲ–ն կանխատեսում է, որ 2017–ին համաշխարհային տնտեսության աճը կամրապնդվի մինչև 2,7%: Արտադրության և առևտրի ծավալների ավելացումը, շուկայում աճող վստահությունը և հումքի գների կայունացումը թույլ կտան վերականգնել տնտեսական աճը հումք արտահանող և զարգացող երկրներում»,– նշվում է փաստաթղթում:
Համարվում է, որ զարգացած տնտեսությամբ պետությունների՝ ԱՄՆ–ի, եվրոգոտու երկրների և Ճապոնիայի տնտեսական աճն ընթացիկ տարում 1,9%: Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային՝ այստեղ ակնկալվում է մինչև 2,5%–ից 2,7% աճ: ՀԲ–ում համոզված են, որ աշխարհում ֆինանսավորման պայմանները «շարունակում են նպաստավոր լինել»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



