Պուտինն ու Էրդողանը քննարկել են Կատարի շուրջ ստեղծված իրավիճակը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցով քննարկել են Կատարի շուրջ իրավիճակը։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են , որ նախագահները բոլոր շահագրգիռ երկրներին երկխոսության կոչ են արել՝ Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար փոխզիջումային լուծումներ մշակելու նպատակով։ «Շեշտվել է, որ Մերձավոր արեւելքւոմ սուր ճգնաժամը պահանջում է միջազգային համայնքի համատեղ աշխատանք ու սերտ համակարգում ՝ ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները նաեւ պայմանավորվել են շարունակել համատեղ ջանքերը՝ սիրիական կարգավորումն ապահովելու ուղղությամբ՝ այդ թվում իրականացնելով դեէսկալացիայի գոտիների ստեղծման մասին պայմանավորվածությունները։
Նախագահներն անդրադարձել են նաեւ երկկողմանի օրակարգին ու «Թուրքական հոսք» գազատարի իրականացման հարցերին։



