Կատարցիները խուճապահար մթերք են գնում
ОБЩЕСТВОԿատարի բնակիչները, իմանալով յոթ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման ու Սաուդյան Արաբիայի հետ՝ երկրի միակ ցամաքային սահմանի փակման մասին, շտապել են խանութներ՝ սննդի ու խմելու ջրի պաշարներ հավաքելու, հայտնում է Newsru–ն։ Սաուդյան Արաբիայի տարածքով Կատար է ներմուծվում սննդամթերքի մեծ մասը։
Doha News-ը հրապարակում է տարբեր խանութներում գնորդների լուսանկարները, նշելով, որ նման իրարանցում նախկինում միայն Ռամադան ամսվա պահքի ավարտից հետո էր դիտարկվում։
Մարդիկ զամբյուղները լցնում են կաթի, ջրի շշերով, գնում քսակներով բրինձ, մեծ քանակությամբ միս, ձու ու այլ ապրանքներ։
Կատարի սոցցանցերում տարածվել են խանութների դատարկ ցուցափեղկերի լուսանկարները։ Հայտնում են, որ երկրի բնակիչները նախեւառաջ գնել են թարմ ու սառեցված մսի տարբեր տեսակները։
Կատարի ԱԳՆ-ն հավաստիացնում է, որ սահմանի փակումը չի ազդի քաղաքացիների կյանքի վրա ու կառավարությունը կձեռնարկի բոլոր անհաժեշտ քայլերը, որպեսզի ապահովի դա ու կանխի բացասական հետեւանքները տնտեսության ու հասարակության համար։
Դոհայի հետ հարաբերությունները խզելու մասին են հայտնել Բահրեյնը, Սաուդյան արաբիան, Եգիպտոսը, ՄԱԷ-ն, Եմենը, Լիբիան ու Մալդիվները։ Էր Ռիադը իր այդ որոշում բացատրել է երկիրը «ահաբեկչության ու ծայրահեղականության սպառնալիքից» պաշտպանելու նկատառումներով։ Կատարը ափսոսանք է հայտնել արաբական երկրների որոշման կապակցությամբ՝ այն անվանելով չարդարացված։



