Չեռնոգորիան կդառնա ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը
МЕЖДУНАРОДНОЕՉեռնոգորիան կդառնա ՆԱՏՕ-ի նոր, 29-րդ անդամը: Հունիսի 5-ին՝ Վաշինգտոնում երկրի իշխանությունները պաշտոնապես կհանձնեն դաշինքին անդամակցելու փաստաթղթերը: Այսպես կավարտվի ՆԱՏՕ-ի պատմության ամենակարճ ակցեսիոն գործընթացներից մեկը, փոխանցում է Լեհաստանի ռադիոն:
Չեռնոգորիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը 11 տարի է տեւել: Այն սկսվել է 2006 թվականին, երբ երկիրը Սերբիայից առանձնացավ: 2009 թվականին Պոդգորիցան ՆԱՏՕ-ի թեկնածուի կարգավիճակ է ստացել, իսկ 2016-ին ստորագրվել է ակցեսիոն արձանագրություն:
ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը 2009 թվականից ի վեր դաշինքի առաջին ընդլայնումն է, երբ դաշինք մտան Ալբանիան եւ Խորվաթիան: Նշենք, որ 2010 թվականից Չեռնոգորիան Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



