«Յուվենտուս» - «Ռեալի» եզրափակիչ խաղի դիտումը «Երևան» տոնավաճառում
СПОРТՀունիսի 3-ին Երևան տոնավաճառում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման մեգադիտում։
Realmadrid.am-ի ու VivaroNews-ի կազմակերպած միջոցառմանը ներկա էին 550-ից ավելի երկրպագուներ, որոնք եկել էին իրենց սիրելի թիմերին աջակցելու ու հաճելի մթնոլորտում խաղը դիտելու համար։
Միջոցառման ընթացքում «Ռեալ Մադրիդի» հայաստանյան ֆան ակումբը խաղարկեց մի շարք մրցանակներ, այդ թվում՝ «Ռեալի» երեք մարզաշապիկ։ Բացի այդ, միջոցառման հովանավոր Vivaro ընկերությունը հյուրերի համար կազմակերպել էր գարեջրի հյուրասիրություն։
Ամեն ինչ արված էր, որ երկրպագուները ներգրավվեն ֆուտբոլային մթնոլորտի մեջ ու իրենց զգան ինչպես մարզադաշտում։ Երկու թիմերի երկրպագուներն էլ լարված հետևում էին խաղի ընթացքին, իսկ ֆուտբոլիստները իրենց գործողություններով էլ ավելի էին զարդարում այս տոնը։
Իսկ երբ բանը հասավ խփված գնդակներին, դիտման հրապարակում պարզապես խելահեղ մթնոլորտ էր տիրում։ Այս ոգևորվածությունն ու էմոցիոնալ դաշտը պահպանվեց մինչև խաղի վերջին րոպեն, իսկ մրցավարի եզրափակիչ սուլիչի հետ մեկտեղ «Ռեալի» երկրպագուների ցնծությունը սկսվեց, որոնք շամպայն բացեցին ու սկսեցին տոնել իրենց թիմի 12-րդ չեմպիոնական գավաթը։
Նկարները կարող եք դիտել՝ այստեղ։
1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



